Դիմել մեզ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 2026թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
2026թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ

 

1988-2026թթ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է.

• ՄԻԱՎ վարակի 6960 դեպք, որից 4874-ը՝ արական (70%), 2086-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։
• ՁԻԱՀ-ի 3062 դեպք, որից 2269-ը՝ արական (74%), 793-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։
• Մահվան 1562 դեպք, որից 1244-ը՝ արական (80%), 318-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
• Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 91 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք և մահվան 12 դեպք։
• ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5398 է։
• ՀՌՎ բուժում է ստանում 4469 ՀՀ քաղաքացի։

ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիները.

Փոխանցման ուղի

Տոկոս

Հետերոսեքսուալ փոխանցում

76.7%

Թմրամիջոցների ներարկային օգտագործում

13.0%

Հոմոսեքսուալ փոխանցում

7.6%

Մորից երեխային

1.1%

Արյան միջոցով

0.1%

Անհայտ

1.5%

Դեպքերի հարաբերական բաշխումն ըստ մարզերի (100 000 բնակչի հաշվով).

Մարզ

Դեպք

Շիրակ

333

Լոռի

315

Գեղարքունիք

280

Սյունիք

239

Արարատ

229

Արմավիր

224

Արագածոտն

201

Վայոց Ձոր

191

Կոտայք

185

Տավուշ

176

Երևան

175

2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է.

• ՄԻԱՎ վարակի 335 դեպք, որից 231-ը՝ արական (69%), 104-ը՝ իգական (31%) սեռի շրջանում։
• ՁԻԱՀ-ի 84 դեպք, որից 52-ը՝ արական (62%) և 32-ը՝ իգական (38%) սեռի շրջանում։
• Մահվան 77 դեպք, որից 59-ը՝ արական (77%) և 18-ը՝ իգական (23%) սեռի շրջանում։
• Երեխաների շրջանում (0-14 տարեկան) գրանցվել
է 1 դեպք։

2026թ. գրանցված նոր ՄԻԱՎ դեպքերի փոխանցման գերակշիռ ուղին հետերոսեքսուալ փոխանցումն է՝ կազմելով 85․4%, որին հաջորդում են հոմոսեքսուալ փոխանցումը՝ 10․1%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 4.2% և մորից երեխային փոխանցումը 0․3%։

ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում 2026թ. ընթացքում.

• Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում (ՄԵՓԿ) ստացել է 27 անձ։
• ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում (PrEP) ստացել է 173 անձ։
• ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում (PEP) ստացել է 233 անձ։

 

Օտարերկրյա քաղաքացիներ

• 1988-2026թթ. սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 551 դեպք, որից 422-ը՝ արական (77%), 129-ը՝ իգական (23%) սեռի շրջանում։
• 1988-2026թթ. սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է ՁԻԱՀ-ի 128 դեպք, որից 93-ը՝ արական (73%), 35-ը՝ իգական (27%) սեռի շրջանում։
• 2026 թվականի
ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 62 նոր դրական դեպք։
• 2026թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՌՎ բուժում է ստանում 139 օտարերկրյա քաղաքացի։

Կարող եք բեռնել ֆայլը